Վլադիմիր Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել. ԼՐԱՑՎՈՂ

Armenpress 16:12, 25 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Չինաստանի պետական հեռուստաալիքին:

«Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բարձր մակարդակի բանակցություններ վարել», - հայտարարել է Պուտինը:

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am