Ֆրանսիան խոստացել Է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում

Armenpress 16:06, 25 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը:

«Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական Էլեմենտն Է, եւ մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել Է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել Է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում Է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից:

Ինչպես արդեն հաղորդվել Է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին:

Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել Է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները Ռուսաստանին են դիմել օգնության խնդրանքով»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու Է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ Է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am