Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Բրեստում

Armenpress 11:36, 25 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) հերթական նիստը տեղի կունենա հունիսի վերջին, Բրեստում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին այդ մասին հայտնել Է Ղրղզստանի կառավարության ղեկավար Աքիլբեկ Ժապարովը՝ ամփոփելով Ղազախստանի մայրաքաղաքում Եվրասիական միջկռավարական խորհրդի նիստի արդյունքները:

«Եվրասիական միջկառավարական խորհդի հաջորդ նիստը բելառուսական կողմի նախաձեռնությամբ կկայանա 2022 թվականի հունիսի 21 – 22-ը Բրեստ քաղաքում»,- ասել Է նա: Եվրասիական միջկառավարական խորհրդի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am