Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները

Armenpress 20:48, 23 Փետրվար, 2022

ԱՆԹԻԼԻԱՍ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կորոնավիրուսով վարակվելու պատճառով չեղարկել է առաջիկա հանդիպումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս առիթով Cilicia TV-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է. «Նկատի ունենալով, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քորոնավիրուսի ախտանշաններ ցոյց տուած է, յետ քննութեան, բժիշկներու թելադրութեամբ ջնջած է յառաջիկայ օրերուն ունենալիք իր հանդիպումները, ինչպէս նաեւ պիտի չկարենայ մասնակցիլ Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունենալիք Սրբոց Վարդանանց տօնակատարութեան»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am