Մեծ Բրիտանիայում մահացել Է ռոք երաժիշտ Հերի Բրուքերը

Armenpress 16:44, 23 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում 76 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի ռոք երաժիշտ, երգերի հեղինակ եւ կատարող, ինչպես նաեւ Procol Harum խմբի ղեկավար Հերի Բրուքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է խմբի կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Խորը վշտով մենք պետք Է հայտարարենք 2022 թվականի փետրվարի 19-ին Հերի Բրուքերի՝ Բրիտանական կայսրության շքանշանակրի, Procol Harum խմբի երգչի, դաշնակահարի եւ կոմպոզիտորի, երաժշտական ինդուստրիայում վառ, անփոխարինելի շողիկի մահվան մասին:

76 տարեկան հասակում նա քաղցկեղի դեմ բուժընթաց անցավ, բայց խաղաղությամբ հանգչեց տանը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հերի Բրուքերը 1945 թվականին ծնվել Է Մեծ Բրիտանիայում, երաժշտական կարիերան սկսել Է 60-ական թվականներին: Նա Paramaounts եւ Procol Harum խմբերի հիմնադիրն Է, ինչպես նաեւ երգեր Է գրել Rhythm Kings-ի համար: Procol Harum-ի հայտնի երգերի թվում հաճախ նշում են A Whiter Shade of Pale, Something Following Me եւ Wish Me Well ստեղծագործությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am