Արտակ Բեգլարյանը Մարտունիում մասնակցում է առաջին սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի բացմանը

Armenpress 12:45, 22 Փետրվար, 2022

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը Արցախի Մարտունի քաղաքում մասնակցում է սոցիալ-հոգեբանական աջակցության առաջին կենտրոնի բացման արարողությանը, որտեղ բնակչության սոցիալապես խոցելի խմբերը կստանան սոցիալական և հոգեբանական ծառայություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արտակ Բեգլարյանը գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:

Նա հավելել է, որ ծրագիրը իրականացվել է կառավարության և տարբեր կազմակերպությունների ջանքերով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am