Ռուսաստանի և Իտալիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը

Armenpress 18:41, 16 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կունենա Իտալիայի ԱԳ նախարար Լուիջի Դի Մայոյի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ: Նախատեսվում  է հատուկ ուշադրություն դարձնել Եվրաատլանտյան տարածաշրջանում իրադրությանը՝ Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախաձեռնությունների համատեքստում, ինչպես նաև կքննարկվի իրադրությունն Ուկրաինայի շուրջ, Ռուսաստանի հարաբերությունները ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Զախարովան:

Նա ընդգծել է, որ նախարարները ծրագրում են քննարկվել երկկողմ համագործակցության հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am