Հայտնի Google Arts and Culture հարթակում ցուցադրվում է Հայաստանի մշակութային արժեքներից մեկը

Armenpress 16:27, 14 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «UNESCO World Heritage Review»-ի համագործակցությամբ՝ հայտնի Google Arts and Culture հարթակի վրա ստեղծվել և արդեն ցուցադրվում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հայաստանի 3 մշակութային արժեքներից մեկը՝ «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված ևս երկու մշակութային արժեք շուտով կտեղադրվի հարթակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am