Գրիգոր վարդապետ Խաչատրեանն ընտրվել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ

Armenpress 13:56, 13 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսի-լե-Մուլինոյի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված՝ Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի ծխերի կրոնական և աշխարհական պատգամավորները փետրուարի 12-ին Ֆրանսիայի թեմի առաջնորդ են ընտրել Գրիգոր վարդապետ Խաչատրյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀԱԵ Իսի-լե-Մուլինոյի ծխի սարկավագ, Armenews-Nouvelles d'Armenie-ի աշխատակից Սահակ Սուքիասեանը։

«48 տարեկանում, Հայր Գրիգոր դառնում է Ֆրանսիայի թեմի 3-րդ առաջնորդը՝ հաջորդելով Նորվան արքեպիսկոպոս Զաքարեանին և Վահան եպիսկոպոս Հովհաննիսեանին»,- նշել է նա։

Սահակ սարկավագ Սուքիասյանը նաև հայտնում է, որ նոր առաջնորդի ընտրությունը առաջիկա օրերին կներկայացվի Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ նրա օրհնությունն ստանալու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am