Պեկին-2022. Կարապետյան-Սենեկալ պարային զույգը իրավունք ստացավ մասնակցելու ազատ վարժությանը

Armenpress 18:04, 12 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան Հայաստանը ներկայացնող գեղասահքի  Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում կարճ ծրագրով սկսեցին միմյանց հետ ուժերը չափել գեղասահքի 23 զույգերը: Հայաստանը ներկայացնող ԹինաԿարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը հավաքեց 65.87 միավոր և իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին: Այն կկայանա փետրվարի 14-ին և կմենարկի Երևանի ժամանակով լուսաբացի 5:15 -ին:

Ավելի վաղ դահուկավազքի կանանց 10 կմ դասական ձևում Կատյա Գալստյանը 34:37.5 արդյունքով 74-րդն էր, իսկ Անգելինա Մուրադյանը 39:43.4 արդյունքով` 93-րդը: ՄիքայելՄիքայելյանը տղամարդկանց 15 կմ դասական ձևում 99 մարզիկների շարքում Միքայելյանը 61-րդնէր, իսկ սկիաթլոն 15 կմդասական և 15 կմ ազատ ոճերում հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդհորիզոնականը: Կատյա Գալստյանը կանանց արագավազքում գրանցեց 4:00:48 արդյունք և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am