Էրդողանը ստորագրել է հրամանագիր «Շուշիի հռչակագրի» վավերացման մասին

Armenpress 13:14, 12 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել  օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի ստորագրած հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական տեղեկատուում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։ Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am