Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության, արտահանման, ներմուծման ծավալների հաշվեկշիռը դրական է

Armenpress 11:57, 11 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը 2021-ի հունվար-դեկտեմբերին 2020-ի նույն ժամանակի նկատմամբ դրական է, աճը կազմում է 5 տոկոս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2021-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 7 մլրդ 674.9 մլն կՎտժ, ինչը  2020-ին արտադրված 7 մլրդ 723.4 մլն կՎտժ-ի համեմատ նվազել է 0.6 տոկոսով:

Երկրից 2021-ին արտահանվել է 995.2 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 2020-ի նույն ժամանակին արտահանված 1 մլրդ 333.1 մլն կՎտժ-ի համեմատ նվազել է 25.3 տոկոսով:

Իսկ 2021-ի Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալն ավելացել է 15 տոկոսով՝ 2020-ի 320.3 մլն կՎտժ-ի համեմատ կազմելով 368.5 մլն կՎտժ:

Այսպիսով էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը 2021-ի հունվար-դեկտեմբերին կազմել է 7 մլրդ 048.2 մլն կՎտժ՝ 2020-ի նույն ժամանակի 6 մլրդ 710.6 մլն կՎտժ-ի նկատմամբ ավելանալով 5 տոկոսով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am