Հումքի եւ պարենի համաշխարհային գները մեկ տարում 46 տոկոսով աճել են. Nikkei

Armenpress 11:57, 10 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի, մետաղների, հացահատիկի եւ մյուս հիմնական հումքային եւ պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարի վերջի դրությամբ միջին հաշվով 46 տոկոսով աճել են անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Դա դարձել Է դրանց ամենամեծ բարձրացումը 1995 թվականից ի վեր, փետրվարի 10-ին հաղորդել Է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը՝ վկայակոչեով փորձագետների հաշվարկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գների աճը, կարծում Է հրատարակությունը, մասամբ կապված Է աշխարհում գործարար կոնյունկտուրայի բարելավման եւ սպառողական պահանջարկի կտրուկ աճի հետ՝ մի շարք առաջատար երկրներում համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին: Կարեւոր դեր են խաղում նաեւ անհանգստությունները մատակարարման հետ կապված հնարավոր ընդհատումների առիթով՝ մոլորակի մի շարք տարածաշրջաններում անկայուն իրադրության պատճառով: 22 հիմնական հումքային եւ պարենային ապրանքներից ինը մեկ տարում թանկացել Է ավելի քան 50 տոկոսով:

Մասնավորապես, սուրճի գներն աճել են 91 տոկոսով, բամբակինը՝ 58 տոկոսով, ալյումինինը՝ 53 տոկոսով: Բնական գազն, ընդգծում Է Nikkei-ը, թանկացել Է Ուկրաինայի շուրջն իրադարձությունների խիստ ազդեցության ներքո: Գների աճը, նշում Է թերթը, արգելակում Է համաշխարհային տնտեսության ավելի վճռական վերականգնմանը, որին համավարակը ծանր հարվածներ հասցրեց: Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկներով՝ Էներգակիրների թանկությունը կարող Է այս տարի մոլորակի վրա տնտեսական աճի տեմպերը նվազեցնել 0,5 տոկոսային կետով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am