Լիլիթ Մակունցն ու կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնը քննարկել են պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը

Armenpress 10:16, 10 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը փետրվարի 9-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգերի հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Ջեյմս ՄաքԳովերնի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Լիլիթ Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականին Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերին մշտապես աջակցելու համար և վերջինիս փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը՝ ՀՀ և ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված անվտանգության և հումանիտար իրավիճակը, ընդգծվել է հայ ռազմագերիների անհապաղ վերադարձման անհրաժեշտությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am