Ուկրաինային զենքի մատակարարումը նպատակ ունի զսպել Ռուսաստանին. Դմիտրի Կուլեբա

Armenpress 20:05, 9 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային գործընկերներից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումն իրականացվում է բացառապես պաշտպանական նպատակներով և հանուն Ռուսաստանի զսպման: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

«Տեսնում եք, որ շարունակում են ինքնաթիռներ գալ՝ աջակցելով զինված ուժերին, բերելով զենք ու ռազմական սարքավորումներ: Մի շարք երկրներ այս պահին քննարկում են զինված ուժերին, անվտանգության ու պաշտպանական սեկտորին նման աջակցություն տրամադրելու որոշումը: Մենք այս ամենն անում ենք Ռուսաստանին զսպելու նպատակով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Կուլեբան: Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմի «գործողությունների բազային սցենարը ստիպելն է Ռուսաստանին նվազեցնելու լարվածությունը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am