Էրդողանը և նրա տիկինը վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով

Armenpress 16:40, 5 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ինքը և տիկինը՝ Էմինե Էրդողանը վարակվել  են կորոնավիրուսով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Այսօր թեթև ախտանշանների առկայության պատճառով իմ և կնոջս հանձնած կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել»,- գրել է Էրդողանը՝ նշելով, որ վարակվել են վիրուսի օմիկրոն շտամով և հիվանդությունն իրենց մոտ թեթև է ընթանում:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ տանից շարունակում է աշխատանքը հեռավար կերպով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am