Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը

Armenpress 18:23, 4 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պաշտոնական արարողությունը մեկնարկեց պատմական անդրադարձով`ներկաներին և հեռուստադիտողներին ներկայացնելով նախորդ 23 ձմեռային Օլիմպիական խաղերն ընդունած երկրները: Հաջորդիվ սկսվեց պատվիրակությունները մուտքը մարզադաշտ: Հայաստանի պատվիրակության դրոշը տանում էին դահուկորդ Միքայել Միքայելյանը և գեղասահորդ Թինա Կարապետյանը:

Պեկինն Օլիմպիական խաղերն ընդունած միակ քաղաք է, որ ընդունել է թե ձմեռային, թե ամառային (2008 թվական) խաղերը:

Օլիմպիական խաղերը պաշտոնապես բացեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, իսկ ձմեռային Խաղերի կրակը վազեցրին երկու պատանի չինացի մարզիկ:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում ներկայացնում են դահուկորդ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը, ինչպես նաև գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Հայաստանի պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանն է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի և մարզիչ Արսեն Ներսիսյանի թեստերի պատասխանները դրական են եղել և նրանք չեն մեկնել Պեկինի խաղերին:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am