Օպերային երգիչ Ադամ Բարրոն նորովի է մեկնաբանել Ազնավուրի և Կարվարենցի «Հավերժական սեր» երգը

Armenpress 14:15, 4 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) յուրովի է մեկնաբանել հանրահայտ «Հավերժական սեր» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարրոն նշում է, որ արվեստը մարդու համար սպեղանի է, իսկ երգը` խնդիրներին դիմակայելու միջոց։

«Ցանկացա ֆրանսիական սիրո երգին թարմ, նորարարական շունչ հաղորդել ու բարձր արվեստ ընկալող հասարակությանը, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին յուրովի մեկնաբանությամբ մատուցել մաեստրոներ Ազնավուրի և Կարվարենցի «Հավերժական սեր» ստեղծագործությունը։ Ինձ համար շատ հաճելի էր երգի բառերին նոր շունչ տալը», - նշում է Բարրոն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am