Ընդդիմությունը թեկնածու չի առաջադրելու և չի մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը

Armenpress 12:40, 4 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու նախագահի ընտրությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը իր  «Ֆեյսբուք»-ի էջում:

«Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը:

Ելնելով այս հաստատումներից՝ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»,- նշված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am