Էրդողանը հայտարարել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին

Armenpress 20:38, 3 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո վերահաստատել է, որ Անկարան պատրաստ է ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի »-ն:

«Ես կրկին հայտնում եմ Թուրքիայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին»,- ասել է Էրդողանը մամուլի հայտարարության ընթացքում։

Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։

«Թուրքիան պատրաստ է  նաև ընդունել և հարցը  լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am