Ուկրաինայում կընդլայնվի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների արտադրությունը

Armenpress 19:37, 3 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի Ուկրաինայում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին  հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

«Այսօր համաձայնագիր է ստորագրվել, որն էապես կընդլայնի Ուկրաինայում «Բայրաքթար» ընկերության անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Դրանք նոր տեխնոլոգիաներ են, դրանք նոր աշխատատեղեր են, Ուկրաինայի պաշտպանունակության ավելացում», - ասել է Զելենսկին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո:

Ավելի վաղ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր կստորագրեն երկրում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am