Ստոլտենբերգը ողջունել է Եվրոպա հավելյալ ուժեր ուղարկելու ԱՄՆ որոշումը

Armenpress 21:40, 2 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ողջունել է ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր ուղարկել Եվրոպա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ:

«Ես ողջունում եմ ԱՄՆ որոշումը՝ հավելյալ ուժեր տեղակայելու Գերմանիայում, Լեհաստանում և Ռումինիայում՝ ուժեղացնելով ՆԱՏՕ-ի կարողությունները զսպման և պաշտպանական ոլորտներում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ սա կփոխլրացնի այս հարցում ԱՄՆ՝ վերջերս իրականացրած քայլերը: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am