Ֆուտզալի ընտրանին ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթել է Իսրայելին

Armenpress 10:08, 2 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեր Շևայում կայացել է Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ընտրանին 9:2 հաշվով ջախջախել է մրցակցին։

Հայաստանի ընտրանին հանդես է եկել հետևյալ կազմով.

12․ Լուան Բարբոսա, 10․ Սարո Գալստյան (ա), 11․ Գարեգին Մաշումյան, 16․ Լուկաս Ռոզենսկի, 23․ Ռոդրիգինյո։

Պահեստայիններ. 1․ Արթուր Մկրտչյան, 3․ Համլետ Մանուկյան, 6․ Նիկիտա Խրոմիխ, 8․ Դենիս Նևեդրով, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 17․ Ժուլիո Զանոտտո, 18․ Ռաֆիկ Մելիքյան, 19․ Միհրան Դեմերջյան, 20․ Վիտինյո։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am