ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի երկու ներկայացուցիչ կա

Armenpress 08:49, 1 Փետրվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից միայն երկուսն են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի միջազգային ֆեդերացիայի փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը 56-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը`97-րդը:

10-անյակում ընդգրկվել են Մագնուս Կարլսենը, Ալիզեռա Ֆիրուջան, Դին Լիժենը, Ֆաբիաու Կարուանան, Յան Նեպոմնիաշչին, Լևոն Արոնյանը, Անիշ Գիրին, Ուսելի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am