Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը մնում է օրակարգում. ՌԴ ԱԳՆ

Armenpress 21:25, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը  հայտնում է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը Սիրիայի հարցով մնում է օրակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտնել էր, որ  Աստանայի ձևաչափով ղեկավարների՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա գագաթնաժողովի օրակարգն ուղղված է լինելու սիրիական կարգավորման հարցում առավել շոշափելի առաջընթացի հասնելուն: Լավրենտևը հաստատել է, որ գագաթնաժողովը կարող է անցկացվել 2022 թվականի սկզբին Թեհրանում: Գագաթնաժողովը պետք է անցկացվի դեմ առ դեմ ձևաչափով։

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am