Այս պահին հստակ որոշված չեն ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ժամկետներն ու վայրը. Աղաջանյան

Armenpress 17:02, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ,27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահի դրությամբ հստակ որոշված չէ, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

«Երբ հստակություն կլինի, այդ թվում` հաջորդ հանդիպման վայրի և այլ մանրամասների վերաբերյալ, վստահաբար, մեր հանրությունը այդ մասին կտեղեկանա»,- ասաց Աղաջանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am