Ղազախստանցի հարձակվողը կխաղա «Ալաշկերտ»-ում  

Armenpress 11:37, 27 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանցի հարձակվող Ալեքսեյ Ռոդիոնովը միացել է Երևանի «Ալաշկերտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը «Ատիրաուն» էր, որի կազմում նա հանդես էր գալիս Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: Ղազախստանի Մ-19 և Մ-21 հավաքականները ներկայացրած Ռոդիոնովը հաճախել է բրազիլական «Olé Brasil» ակադեմիա, հանդես է եկել նաև «Աստանայում»:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն  6-րդն է (16 միավոր): Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կսկսվի փետրվարին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am