ԱՄՆ-ն և գործընկերները քննարկում են Արևելյան Եվրոպայում հավելյալ զորքեր տեղակայելու հնարավորությունը. CNN

Armenpress 20:03, 26 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ քննարկում է ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրներում հազար հավելյալ զինծառայողների տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ռուսաստանի՝ Ուկրաինա ենթադրյալ ներխուժումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Հեռուստաընկերությունը հայտնել է, որ իր աղբյուրների տեղեկությամբ՝ հավելյալ զորքերը կարող են տեղակայվել Ռումինիայի, Բուլղարիայի և Հունգարիայի տարածքում, սակայն դրա վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա:

CNN-ից հայտնել են, որ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից բոլորը չէ, որ պատրաստ են նման քայլի գնալ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am