Ռուսաստանի զինվորականներն ուժեղացրել են հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին

Armenpress 16:32, 25 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Արեւմտյան ռազմական օկրուգը (ԱՌՕ) Բելգորոդի մարզում (հարավում սահմանակից Է Ուկրաինային) ծավալել Է ռադիոԷլեկտրոնային պայքարի նոր գումարտակ, որը «կրճատելու Է անհրաժեշտ տեղեկատություն ստանալու ժամանակը»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին լրագրողներին ասել են ԱՌՕ-ում: «ՌադիոԷլեկտրոնային պայքարի առանձին գումարտակը մտել Է Արեւմտյան ռազմական օկրուգի Վիսլենսկի մոտոհրաձգային դիվիզիայի կազմի մեջ:

Նոր զորամասի ստորաբաժանումները տեղաբաշխվել են Բելգորոդի մարզում»,-հաղորդել են օկրուգում: Ինչպես ճշտել Է ԱՌՕ-ի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ժուրովլյովը, որի խոսքը մեջբերում Է մամուլի ծառայությունը, դիվիզիայի կազմի մեջ ստորաբաժանումների մտնելը «զգալիորեն կբարձրացնի միավորման հետախուզական հնարավորությունները եւ կկրճատի անհրաժեշտ տեղեկատություն ստանալու ժամանակը»: ԱՌՕ-ի տվյալներով՝ ռադիոԷլեկտրոնային պայքարի գումարտակը նախատեսված Է դիվիզիայի շտաբի ռազմական վարչության մարմինների հետ փոխգործակցության եւ արդյունավետ ռադիոԷլեկտրոնային պաշպանության ու հետախուզական տեխնիկական միջոցներին հակազդելու համար: Նա սպառազինված Է «Լեեր-3», «Բորիսոգլաբսկ-2» եւ «Ժիտել» համալիրներով, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am