34 երկրներում բնակչության 10 տոկոսից պակաս մասն Է պատվաստված քովիդի դեմ. ԱՀԿ

Armenpress 14:49, 24 Հունվար, 2022

 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջադրած նպատակը 2022 թվականի կեսերին բոլոր երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումներով հասնելու բնակչության 70-տոկոսանոց ընդգրկման տակավին հեռու Է նվաճումից. 86 երկրներում պատվաստված Է բնակիչների 40 տոկոսից պակաս, իսկ 34 երկրներում՝ 10 տոկոսից պակաս մասը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: «Մենք տակավին հեռու ենք բոլոր երկրներում (պատվաստումների) 70-տոկոսանոց ընդգրկման հասնելուց»,- ասել Է նա՝ հավելելով, որ «34 երկներում տակավին չեն կարողացել պատվաստել իրենց բնակչության նույնիսկ 10 տոկոսին, իսկ 86 պետություններում պատվաստել են 40 տոկոսից պակաս մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am