Տեսչական մարմինը նորմերի խախտում է արձանագրել մարզասրահներից մեկում

Armenpress 13:04, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերահսկողություն իրականացնելու ընթացքում նորմերի խախտում է արձանագրվել մարզասրահներից մեկում: Հարուցվել է վարչական վարույթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից:

«Վերահսկողություն է իրականացվում հունվարի 22-ից ուժի մեջ մտած նոր կարգավորումների նկատմամբ: Մասնավորապես՝ մշակութային կառույցներ, մարզասրահներ, ժամանցի վայրեր այցելելիս հարկավոր է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման կամ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Գործընթացը վերահսկում են Տեսչական մարմինները և Ոստիկանությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am