Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդ

Armenpress 11:00, 24 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 819 841 մարդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Հայաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր առմամբ արվել է 1 միլիոն 825 հազար 382 պատվաստում:

Համաձայն նախարարության հրապարակած տվյալների՝ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է 999 հազար 891 մարդ (խմբ. առաջին դեղաչափ ստացածների թվում ներառված են նաև ամբողջապես պատվաստված անձինք):

Կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ խթանիչ դեղաչափը ստացել է 5650 մարդ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am