Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի Covid-ով պայմանավորված արտակարգ իրավիճակը

Armenpress 17:08, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հորդորել են բոլոր տեղական շրջաններին պահպանել լրիվ արտակարգ ռեժիմը, քանի որ քաղաքում շարունակվում են գրանցվել կորոնավիրուսի տեղական դեպքեր՝ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Հունվարի 15-ից ի վեր Պեկինում հայտնաբերվել է փոխանցված տեղական 27 դեպք, որոնց մոտ եղել են ախտանշաններ և ևս 5 ասիմպտոմ դեպքեր:

Իսկ Հյուսիսարևելյան Հարբին քաղաքում երկուշաբթի օրը կթեստավորվեն մոտ 10 մլն քաղաքացու, թեև այնտեղ վերջերս վիրուսի դեպք չի գրանցվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am