Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայանան համատեղ համերգով

Armenpress 12:54, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հունվարի 26-ին «Դվին մյուզիք հոլում» ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «La Nuova Dolce Vita»  խորագրով համերգը կղեկավարի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Երաժիշտներն ունկնդրին կպարգևեն իտալա-արգենտինյան երաժշտության երեկո։ Համերգին կհնչեն Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Երեկոյին ելույթ կունենա նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am