Ուկրաինայի ուժայինները հրաձգության վարժանքներ են անցկացրել Դոնբասում

Armenpress 12:24, 22 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հրետանավորները հրաձգության վարժանքներ են իրականացրել Դոնբասում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնել է Միացյալ ուժերի օպերացիայի շտաբի մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ստուգվել է հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը:

«Հրետանավորները հաջողությամբ են լուծել իրենց առաջ դրված խնդիրները՝ ոչնչացրել են հակառակորդի պայմանական տեխնիկան և անձնակազմը, ինչպես նաև ուղղաթիռները թռիչքուղիների վրա»,-ասվում է  հաղորդագրությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am