Հակոբ Հակոբյանն ու Արթուր Մանուկյանն ընտրվեցին ՀՌՀ անդամ

Armenpress 18:05, 21 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը Հակոբ Հակոբյանին և Արթուր Մանուկյանին ընտրեց Հեռուստատեսությանն և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Թե Հակոբ Հակոբյանը, թե Արթուր Մանուկյանը ստացել էին 68 կողմ ձայներ:

Նրանք երդմամբ ստանձնեցին անդամի պաշտոնները:

Նրանց թեկնածությունները ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am