Չիլիչը Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում է  

Armenpress 12:59, 20 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորվաթ թենիսիստ Մարին Չիլիչն Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Չիլիչը մրցեց սլովակ Նորբերտ Գոմբոշի հետ և 4 սեթերից հետո առավելության հասավ 2:6, 3:6, 6:3, 6:7 հաշվով:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am