Ավստրիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկների զգալի մասն

Armenpress 21:45, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը նախապատրաստում է «շատ ուժեղ» պատասխան Ուկրաինայի շուրջ իրադրության հնարավոր վատացման պարագայում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը:

«Այո, իրադրությունը խիստ մտահոգիչ է, այո, մենք պետք է իրադրությունը հանդարտեցնելու հնարավորություններ գտնենք: Երախտապարտ եմ ԵՄ իմ գործընկերներին և նախ և առաջ ԱՄՆ-ին այս երկխոսությունը սկսելու համար: Ինչպես արդեն ասել եմ՝ դա է միակ ելքը: Ես ուշադիր հետևում եմ իմ գործընկեր Սերգեյ Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի յուրաքանչյուր հրապարակային հայտարարության»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ:  Շալենբերգը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջարկներից շատերն անընդունելի են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am