Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք

Armenpress 19:06, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունվարի 19-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8728 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 15 հազար 592 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 8545 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր մահերի թիվը 14 555 է:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am