Մայրաքաղաքում ձյուն է սպասվում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 10- 15 աստիճանով

Armenpress 17:36, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում հունվարի 19-ի երեկոյան ժամերին, հունվարի 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հունվարի 20-ին՝ կեսօրից հետո, հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերի առանձին շրջաններում հունվարի 19-ի ցերեկը, հունվարի 20-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Հունվարի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-ի և 22-ի գիշերը կնվազի 10-15 աստիճանով:

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 20-ին՝ ձյուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am