Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք. մահացել է 3 քաղաքացի

Armenpress 11:24, 19 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 հազար 708 դեպք, որից 333 հազար 754-ը`առողջացած, 8025-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5412 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Մեկ օրում կատարվել է 5285 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 563 նոր դեպք, առողջացել է 38 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 654 հազար 537-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am