Պուտինը և Ալիևը քննարկել են Ուկրաինայի և Ղազախստանի խնդիրները

Armenpress 21:46, 18 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հունվարի 18-ին տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կրեմլը հայտնել է, որ «հաշվի առնելով Իլհամ Ալիևի՝ վերջերս Ուկրաինա կատարած այցը»՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ներուկրաինական իրավիճակի կարգավորման հիմնախնդիրը:

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները նաև մտքեր են փոխանակել Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ գոհունակություն հայտնելով առ այն, որ հաջողվել է օպերատիվ կերպով կայունացնել իրավիճակը՝ մասնավորապես շնորհիվ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am