Նազարբաեւի փեսան վայր է դրել ձեռնարկատերերի ազգային պալատի ղեկավարի լիազորությունները

Armenpress 12:27, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի միջնեկ դստեր՝ Դինարայի ամուսինը՝ Տիմուր Կուլիբաեւը, հայտարարել Է «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության նախագահի լիազորությունները վայր գնելու մասին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է պալատի կայքում զետեղված նրա հայտարարության մեջ:

«Այսօրվանից ես որոշել եմ վայր դնել «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի նախագահության ընտրված նախագահի իմ լիազորությունները»,-ասել Է նա: Հայտարարության մեջ Կուլիբաեւը շնորհակալություն Է հայտնել գործընկերներին համատեղ աշխատանքի համար եւ ամփոփել աշխատանքի արդյունքները:

Իր հրաժարականի պատճառը նա չի պարզաբանել: Կուլիբաեւը եւ նրա կինը երկրի խոշորագույն բանկի՝ Ղազախստանի ժողովրդական բանկի սեփականատերերն են: Հունվարի 15-ին «Սամռուկ-Կազինա» ազգային բարեգործական հիմնադրամը հաղորդել Էր «Ղազտրանսսոյլ» ընկերության ղեկավար Դիմաշ Դոսանովի եւ "QazaqGaz" ազգային բաժնետիրական ընկերության» (նախկին անվանումը՝ «ՂազՏրանսԳազ») ղեկավար Կայրաթ Շարիպբաեւի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:

Առաջինը Նազարբաեւի կրտսեր դստեր՝ Ալիայի ամուսինն Է, իսկ երկրորդին Ղազախստանի ԶԼՄ-ները համարում են ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաեւայի ամուսինը:

Ալիա Նազարբաեւան հունվարի 13-ին Facebook-ում եւ Instagram-ում հաղորդագրություն Էր զետեղել, որում հայտարարել Է, որ ծանր Է տանում երկրում կատարվող իրադարձությունները եւ շնորհակալություն Է հայտնել ղազախստանցիներին՝ իր հոր նկատմամբ ցուցաբերված աջակցության համար: Ինչպես ուշադրություն են դարձրել ինտերնետ-օգտատերերը, Instagram-ը պարզել Է, որ օգտահաշվի տերը գտնվում Է ԱՄԷ-ում:

Դրանից հետո օգտահաշիվները դադարել են հասանելի լինել: Դարիգա Նազարբաեւան ներկա չի գտնվել խորհրդարանի հունվարի 12-ի նիստին: Պալատի մամուլի ծառայությունը ճշտել Է, որ Նազարբաեւան հիվանդ Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am