Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները

Armenpress 10:24, 17 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութերորդ գումարման Ազգային ժողովում Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը երդմամբ ստանձնեցին պատգամավորական մանդատները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 17-ի նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները, ըստ որոնց մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հաջորդ թեկնածուներ Լիլիթ Կիրակոսյանին և Էդգար Հակոբյանին: Նրանք երդմամբ ստանձնեցին իրենց մանդատները:

Նրանք փոխարինում են մարզպետներ նշանակված նախկին պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանին և Սեդրակ Թևոնյանին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am