Մեքսիկայում թույլատրվել է կորոնավիրուսի դեմ Paxlovid դեղահաբերի կիրառումը

Armenpress 16:42, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում Սանիտարական ռիսկերից պաշտպանության դաշնային հանձնաժողովը թույլատրել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության արտադրած Paxlovid դեղահաբերի արտակարգ կիրառումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,այս մասին հայտնում է Մեքսիկայի կառավարության մամուլի ծառայությունը:

Դեղահաբերը նշանակվելու են մեծահասակ հիվանդներին, ովքեր ունեն կորոնավիրուսային հիվանդության թեթև կամ միջին ծանրության ընթացք՝ բարդությունների զարգացման ռիսկով:

Մեքսիկան այդպիսով դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որտեղ թույլատրվել է Paxlovid-i կիրառումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am