Կանադայի ԱԳ նախարարը վեցօրյա այցով կմեկնի Ուկրաինա

Armenpress 15:32, 15 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հաջորդ շաբաթ վեցօրա այց կիրականացնի Ուկրաինա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը,այս մասին հայտնում է Կանադայի արտաքին գործերի նախարարությունը:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ այցը «նպատակ ունի վերահաստատել Կանադայի հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Հայտարարության մեջ նշվում է, որ Կանադան «աշխատելու է իր միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին և պաշտպանելու ուկրաինացիների արժանապատվությունն ու մարդու իրավունքները»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am