Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

Armenpress 15:24, 14 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 14-ի ցերեկը, ինչպես նաև հունվարի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Հանրապետությունում հունվարի 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան, 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-17-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

 Արցախում հունվարի 14-ին սպասվում է ձյուն, հունվարի 15-ին` առանց տեղումների եղանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am