Պուտինն ու Տոկաևը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս բերելու հարցը

Armenpress 14:18, 13 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, Ղազախստանի նախագահը տեղեկություններ է հաղորդել երկրում կարգուկանոնը վերականգնելու վերջնական քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են՝ հաշվի առնելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործողությունները:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Ղազախստանի տարածքից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացի մեկնարկի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am