ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Բրյուսելում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ. Ստոլտենբերգ

Armenpress 19:02, 12 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՆԱՏՕ-ն հետաքրքրված է Մոսկվայում իր ներկայացուցչության աշխատանքը վերսկսելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Նա նաև ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ռուսական դիվանագիտական ներկայացուցչության վերականգնմամբ:

«Մենք հավատում ենք երկխոսությանը: Մեզ հարկավոր է առարկայական երկխոսություն»,- ասել է նա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am