Հայ խաղաղապահներն Ալմաթիում հացի կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են անցկացրել

Armenpress 12:24, 12 Հունվար, 2022

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Россия 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հրապարակել Ալմաթիից, որում անդրադարձել է նաև  ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կազմում Ղազախստան մեկնած հայ խաղաղապահների գործունեությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռեպորտաժում նշվում է, որ հայ խաղաղապահները Ալմաթիում հացի ամենախոշոր կոմբինատի անցակետի վրա հնարավոր հարձակումը հետ մղելու վարժանքներ են անցկացրել: Նշվում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կոնտինգենտը պատահական չէ հսկողության տակ վերցրել կոմբինատն անկարգությունների ընթացքում, քանի որ «այն տառացիորեն կերակրում է քաղաքի ողջ բնակչությանը»:

Հայ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սեյրան Քոչարյանը ռեպորտաժում պատմել է, որ քաղաքի բնակիչները և կոմբինատի աշխատակիցները հյուրընկալ են, իրենց բաց սրտով են ընդունել և բարձր գնահատել իրենց գործունեությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am